Մենք նույնիսկ տարրական տեղեկատվական գրագիտություն չունենք , ուր մնաց ժամանակակից պատերազմ վարենք, ցավոք էս երկիրն ամեն ինչի փող ունեցավ բացի ազգային անվտանգությունից։
Երբ պետությունը, պետականությունը կործանման եզրին հասցրած ՔՊ կոչվող խմբակի ներկայացուցիչներն են «պետականամետ» կեղծ կոչերով հանդես գալիս՝ հասկանալի է: Գիտեն՝ ինչ դավաճանություն են գործել, գոյություններն են երկարացնում ամեն գնով...
Թուրքը գիտի, որ Մարտակերտը վերցնի, Արցախի մնացած ամբողջ հայությունը զրկվում է նաև փրկության հույսից, իսկ Հայաստանի վրայով դեպի Նախիջևան արդեն մեկ ժամվա երթ է:
Մոլորյալ են նրանք, ովքեր հիմա Նիկոլից ինչ-որ ադեկվատ գործողություն են սպասում: Նա շատ արագ պետք է մեկուսացվի համապատասխան կառույցների կողմից, որպեսզի Հայաստանը կարողանա գործուն քալեր անել:
Նիկոլը 5 տարվա ընթացրում հասցրել է հանձնել Արցախի ու Հայաստանի հսկայական բնակավայրեր, իր քաղաքական կուրսի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվել են, տասնյակ հազարավորները` զրկվել իրենց տներից:
Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»...